ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթը ուրբաթից շուտ եկավ. գներն արդեն բարձրացել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր հյուրն է «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ, «Աշխատավորների շահերի պաշտպանության» ՀԿ–ի նախագահ Կարեն Թումանյանը

– Պարոն Թումանյան, փաստորեն անմիջապես ընտրություններից հետո նկատվում է գների բարձրացում: Դա ինչպե՞ս բացատրենք. կապե՞նք ընտրությունների հետ:

– Պատահականություններ չեն լինում: Հատկապես` մեր երկրում: Եվ եթե ուսումնասիրեք անցած ընտրությունները, ապա կտեսնեք, որ անմիջապես դրանցից հետո սկսվել են թանկացումները: 

Ներկա թանկացումներն էլ են բնական. միլիոնավոր դոլարներ են ծախսել այս ընտրությունների ժամանակ: Դեռևս մեր կուսակցության` «Հայկական վերածնունդի» պատգամավորության թեկնածուները, երբ քարոզարշավ էին անցկացնում, ասում էին մարդկանց` ընտրակաշառքներից զերծ մնացեք: Որովհետև դրանց հետևելու են թանկացումները: Մեկ ամսվա մեջ, առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումով, իրենց բաժանած գումարները հետ են բերելու:

Ու այդպես էլ եղավ. արդեն թե՛ շաքարավազն է թանկացել, թե՛ բենզինն է թանկացել, թե՛ ծխախոտն է թանկացել:

Տեսեք` Հայաստանում 2,5 մլն մարդ է ապրում, եթե հավատանք այդ տվյալներին: Բոլորն էլ օգտվում են թե՛ շաքարավազից, թե՛ բենզինից, թե՛ ալյուրից: Եվ պատկերացրեք, եթե այդ ապրանքները տասը լումայով էլ թանկացնեն, ավելին չեմ ասում, ապա, բազմապատկելով մարդկանց թվաքանակին, կարող եք ստանալ ահռելի թվեր:

– Մեր ֆինանսների նախարարը ապրանքների թանկացումը չկապեց ընտրությունների հետ: Արժանահավա՞տ է նրա տեսակետը:

– Իհարկե, ոչ: Նման պատահականություններ չեն լինում: Ֆինանսների նախարարն իշխանության դրածո է և պետք է խոսի կառավարության համար շահեկան տեսանկյունից: Կարո՞ղ է նա խոստովանել, թե` ընտրակաշառք ենք բաժանել և հիմա ստիպված ենք գները բարձրացնել:

Մի բանի էլ ուշադրություն դարձնենք` այս ընտրություններին միայն օլիգարխ չորս թեկնածուներ` Սամվել Ալեքսանյանը, Արկադի Համբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը և Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության համար միասին բերել են 180 հազար ձայն: Որը կազմում է ընդհանուր ձայների 14%–ը: Եվ այս չորսի ձեռքում էլ կան առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ փաթեթներ:

Դե, պատկերացրեք, թե ինչ միլիարդներ են ծախսվել այդքան ձայնի համար: Իսկ ո՞ր բիզնեսմենն է հենց այնպես փող թափում:

Կամ եթե ընտրությունների հենց հաջորդ օրը շաքարավազը թանկանում է, էլ ի՞նչ մտածենք: Ի վերջո, շաքարավազն այսօր ո՞ւմ ձեռքում է:

– Այսինքն` երևում է այդ 10 հազար դրամ կաշառքը շատ թանկ է նստելու վերցնողների վրա:

– Երբևիցե նման թանկ չի նստել, ոնց որ հիմա է նստելու: Որովհետև խորհրդարանը շատ սխալ է ձևավորված: Այնտեղ «Ծառուկյան» դաշինքն է, Հանարպետականն է, ՀՅԴ–ն է և «Ելքն» է: Իսկ արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ «Ելքին» ու ՀՅԴ–ին անցկացրել է Հանրապետականը: Ինչ վերաբերվում է Ծառուկյանին, ապա նա, լինելով օլիգարխ, չի կարող դեմ գնալ իշխանությանը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ խորհրդարանում իրական ընդդիմադիր ուժ չի լինելու: Եվ ինչ ուզենալու են, այն էլ անելու են:

– Այսինքն` միահեծան իշխանություն է:

– Ավելին` ես արդեն ասել եմ, որ Ազգային Ժողովի աշխատանքները դեռ չմեկնարկած, արդեն իսկ այն ժամանակավրեպ է դարձել: Կամ բարոյապես սպառել է իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular