ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարդիգան

ՖՈՏՈ

Այսօր տղամարդկանց և կանանց մեծամասնությունը զգեստապահարանում ունի կարդիգան: Այդ հագուստն ունի խորը V-աձև դեկոլտե, ամրացվում է կոճակներով գրեթե ամբողջ երկարությամբ, կարող է ունենալ գրպաններ և, ի տարբերություն բաճկոնի, չունի օձիք։ Հագուստի այդ տեսակն իր անունը ստացել է կոմս Կարդիգանի անունից։
Հյուսիսային ծովերի ձկնորսները դեռ 9-րդ դարում իրենց զգեստապահարանում ունեին V- առև կտրվածքով նման սվիտեր։ Գրեթե 8 դար նման հագուստները կրել են սովորական մարդիկ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Բայց հագուստի այդ տեսակը մեզ ծանոթ իր անունը ստացել է միայն 19-րդ դարում։ Այն կապված է Ջեյմս Թոմաս Բրեդնելի՝ լորդ Կարդիգանի անվան հետ։ Գեներալ Ջեյմս Կարդիգանը իսկական մոդայմոլ էր և ճաշակի գիտակ։ Նա ցանկանում էր, որ իր բանակը նույնքան էլեգանտ տեսք ունենա, որքան ինքն է: Դա հատկապես նկատելի էր 1854 թվականի Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Բալակլավայի ճակատամարտի ժամանակ նրա ամբողջ գունդը անթերի էր հագնված: Զինվորները զինվորական համազգեստի տակից կրում էին տրիկոտաժե բաճկոն։ Այն լավ էր տաքանում, իսկ առանց օձիքի լինելու պատճառով համազգեստի տակից չէր երևում, այսինքն համազգեստի ձևը չէր խախտվում։ Երբ պատերազմն ավարտվեց, զինվորները սկսեցին նման գործովի բաճկոններն անվանել կոմսի անունով։ Ինքը՝ «կարդիգան» անունը, առաջին անգամ սկսել է հիշատակվել 1868 թվականից: 
Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակին ևս թույլատրվել էր կրել հատուկ կարդիգան՝ ուսադիրներով և կոճակներով ամրացված։ Այն հիմնականում կրել են գեներալները կամ սպաները, սակայն քանի որ այդ զգեստը ներառված չի եղել զինվորական համազգեստի ցանկում, ուստի այն գնել են սեփական միջոցներով։ Կարդիգանները հայտնի էին նաև Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան շրջանում։ Դրանք  սիրվել են ուսանողների և ուսուցիչների կողմից։ Որոշ ժամանակ անց կարդիգանները դարձել են տղամարդու զգեստապահարանի հագուստի գրեթե հիմնական տարրը։ Իսկ կանանց համար Կոկո Շանելն է առաջին կարդիգանը ստեղծել  1918 թվականին։ Դիզայները կարծում էր, որ այն ավելի լավ է կրել ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստով:
Քսաներորդ դարի 60-ական թվականներին գործովի հագուստի աճող ժողովրդականության պատճառով կարդիգանները պահանջարկ ունեին գրեթե ամբողջ աշխարհում: Ամենաթանկը ձեռքով գործած կարդիգաններն էին։ Նույնիսկ ԱՄՆ նախագահ Քարթերն էր սիրում այն կրել: Հետո 90-ականներին նորաձևության մեջ մտան բոլորովին նոր կարդիգաններ։ Դրանք այլևս գործովի չէին, այլ ավելի շուտ մետաքսից կամ բամբակից էին: Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնը գործնականում երբեք չէր հանում իր կարդիգանը, ինչը չէր կարող չազդել երիտասարդների ճաշակի վրա: Երկար կարդիգաններ սկսեցին հայտնվել, որոնք հասնում էին ծնկներին կամ սրունքներին։ 21-րդ դարում ևս չի նշել այդ հագուստի անկում: Մեր օրերում նորաձև են լայն ու ազատ ձևերի կարդիգանները՝ ասիմետրիկությամբ կամ բազմագույն գույներով, վառ գույների երկրաչափական պրինտներով։ Նորաձևության դիզայներ Դոննա Քորանն էլ որոշել է, որ կարդիգանի կրծքավանդակի հատվածում օձիքն ավելորդ չի լինի, և հայտնվել են վերարկուների տեսք ունեցող կարդիգաններ։ 
Ողջ աշխարհում կարդիգանի հանրաճանաչությունը պայմանավորված է եղել ոչ միայն հասարակական գործիչներով, որոնց կարելի էր տեսնել այդ զգեստով, այլ նաև բացատրվում է այդ հագուստի մի շարք առավելություններով։ Կարդիգանը բավականին թեթև է և թույլ է տալիս ազատ տեղաշարժվել: Նյութերը, որոնցից պատրաստվում են կարդիգաններ, շատ գործնական են։ Այն կարելի է դնել պայուսակի մեջ կամ գցել թևին, և այն չի կնճռոտվի։ Հարկ է նշել, որ կա այդ հագուստի շատ մեծ տեսականի։ Գույների, ձևերի և արտադրության նյութերի հարուստ գունապնակի շնորհիվ մարդը կարող է հեշտությամբ ընտրել ցանկացածը:  Զգեստապահարանի այդ իրը պարգևում է հարմարավետություն, ջերմություն և գեղագիտական ​​հաճույք:
 Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular