Պարսից ծոցում գտնվող 3 կղզին Իրանի անբաժանելի մասն են. Ռաիսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պարսից ծոցում գտնվող երեք կղզիներն անվանել է երկրի տարածքի անբաժանելի մաս, գրում է ԻՌՆԱ-ն:
Ռաիսին այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգ կատարած այցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ վերջնական և պատմական փաստաթղթերը միշտ հաստատել են Իրանի ինքնիշխանությունը Աբու Մուսա, ինչպես նաև Պարսից ծոցի Մեծ և Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ:
Խոսելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերի մասին՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում միշտ եղել է կայուն անվտանգության ապահովումը։
Շնորհակալություն հայտնելով Իրանի անվտանգության ուժերին տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում ապահովում է անվտանգությունը, մինչդեռ օտարների ներկայությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։