ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ սպասվում է բավականին տաք և բավարար տեղումներով փետրվար. Գագիկ Սուրենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի լույս 6 գիշերը և 6-ի առավոտյան շրջանների մեծ մասում կլինեն տեղումներ՝ նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի և ձնախառն անձևրևների տեսքով, իսկ Լեռնային շրջաններում՝ ձյան։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

«Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և փետրվարի 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ», - հավելեց նա։

Անդրադառնալով օդի ջերմային ֆոնին՝ Սուրենյանը նշեց, որ փետրվարի 4-ից սկսած մեր երկիր հարավ-արևմուտքից սկսում են ներթափանցել բավականին տաք օդադյին հոսանքներ։

«Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 10-12 աստիճանով։ Փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև +12-13 աստիճան տաքություն, Երևանում մինչև +10-12 աստիճան, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16-18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում մինչև +20 աստիճան տաքությունը», - նշեց Գագիկ Սուրենյանը։

Նա նաև հավելեց, որ փետրվարի 5-ին հանրապետության առանձին շրջաննորում սպասվում է քամու ուժգնացում, որի պոռթկումները կհասնեն մինչև 20-25 մ/վկն արագության, իսկ փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի պիկին, ինչի հետևանքով առանձին վայրերում սպասվում են քամիներ մինչև 30-35 մ/վկն արագությամբ։

«Այդ մարզերն են, հիմնականում, Շիրակը, Լոռի-Տավուշ հատվածը, Արագածոտնի լեռնային շրջանները, Գեղարքունիքն ու Սյունիքի հատվածը», - նշեց նա՝ հավելելով, որ փետրվարի 7-ից քամիներն աստիճանաբար կդադարեն։

Սուրենյանի խոսքով՝ փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմային մոտ։

«Այսինքն մեզ սպասվում է բավականին տաք և բավարար տեղումներով փետրվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում՝ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի, Վայոց ձորի, Արագախոտնի լեռնային գոտիներում, կհասնի մինչև +6-10 աստիճանի, Լոռի-Տավուշ հատվածում՝ մինչև +17-20 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +15-17 աստիճանի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +20-23 աստիճանի, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ մինչև +14-17 աստիճանի, իսկ Երևանում՝ մինչև +14-16 աստիճանի», - եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular