ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը». Բաքվում հայտարարել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը։

Այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան։

Չեխ պաշտոնյան Բաքու այցից առաջ Երևանում էր, որտեղ հայտարարել է, թե «բոլոր հնարավորությունները կօգտագործեն՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար»։

Բաքվում՝ Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Պեկարովան հայտարարել է՝ Չեխիան ուրախ է իր աջակցությունը հայտնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու համար։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելու հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular