ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ դաշնակիցը Ռուսաստանին մատակարարել է մեքենաներ, որոնք օգտագործվում են զենքի արտադրության համար․ ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական I Machine Technology ՍՊԸ-ն 2023 թվականի հունվարից Թայվանից ներմուծել է ավելի քան 20 միլիոն դոլարի թվային կառավարվող մեքենաներ, գրում է ամերիկյան Washington Post-ը։

Թերթը հղում է կատարում հարկային փաստաթղթերին։ Այդ մեքենաներն օգտագործվում են արդյունաբերության տարբեր ոլորտներում կենսական նշանակություն ունեցող բարդ, ճշգրիտ մասերի արտադրության համար, գրում է BBC-ն։

Թայվանը՝ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը, անցյալ տարի դարձավ ռուսական այս ընկերության հիմնական արտասահմանյան մատակարարը, և I Machine Technology ընկերությունն այս ընթացքում իր արտադրանքը վաճառեց հիմնականում ռուսական պաշտպանական արդյունաբերությանը, պնդում է թերթը։

I Machine Technology-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բրեդիխինը թերթին ասել է, որ պատժամիջոցների մեկնարկից հետո իր ընկերությունը միայն պահեստամասեր է գնել Թայվանից և չի խախտել պատժամիջոցները։

Այնուամենայնիվ, ԱՄՆ Առևտրի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Քևին Վոլֆը թերթին հաստատել է, որ  հայտնաբերված մատակարարումները Ուկրաինայի դեմ պատերազմից հետո հնարավոր է խախտել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, այդ թվում՝ Թայվանի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular