Ի՞նչ թեմաներ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Թուրքիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հայտնել երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսված այցի ժամկետը։
«Այցի ժամկետի մասին մենք ժամանակին կհայտարարենք»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե խոսքն արդյոք փետրվարի 12-ի մասին է, ինչպես ավելի վաղ գրել էին թուրքական լրատվամիջոցները։
«Բնականաբար, այցը պատրաստվում է»,- հավելել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Պուտինն ու Էրդողանը վաղուց պայմանավորվել էին այցի մասին։
«Նրանք պարբերաբար շփվում են, հաճախ հեռախոսով, բայց տարին մի քանի անգամ պարտադիր դեմ առ դեմ հանդիպումներ են ունենում։ Այդ հանդիպումներից յուրաքանչյուրը հագեցած օրակարգ է ունենում»,- հավելել է Պեսկովը։
Բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները, նշել է Պեսկովը, նախատեսում են բարձրացնել մի քանի թեմաներ։ «Դրանք, իհարկե, առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են, մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը,- «Իհարկե, միշտ քննարկվում է տարածաշրջանային խնդիրը և, իհարկե, Ուկրաինայի հարցը»,-եզրափակել է նա։