ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի վրա, բայց եթե ՆԱՏՕ-ն ոտնձգություն անի, կստանա մեծ պատերազմ․ Մեդվեդև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի վրա,   դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ, «ВКонтакте»-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ միևնույն ժամանակ զգուշացնելով՝ ՆԱՏՕ-ի կողմից գործողության դեպքում  համարժեք պատասխան կհաջորդի։

Մեկնաբանելով Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող ամենախոշոր՝ Steadfast Defender 2024 զորավարժությունները, որոնք մեկնարկում են փետրվարին ու կտևեն մինչև մայիս, Մեդվեդևը գրել է․ «ՆԱՏՕ-ն կրակի հետ է խաղում»։

«Մենք այդ դաշինքի ոչ մի երկրի վրա չենք պատրաստվում հարձակվել։ Դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։ Բայց եթե նրանք շատ տարվեն խաղով  և ոտնձգեն մեր երկրի ամբողջականության դեմ, անմիջապես կստանան համարժեք պատասխան»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով,-« դա կնշանակի միայն մեկ բան՝ մեծ պատերազմ, որից ՆԱՏՕ-ն այլևս գլուխը չի ազատի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular