ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԻՉ առաջ խայտառակ միջադեպ «ՍԱՍ» սուպերմարկետում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մտնում եմ ՍԱՍ սուպերմարկետ, գնումներ եմ անում և մոտենում եմ դրամարկղին: Իմ հաշվարկով գնումներս պետք մոտ լինեն 30-35000 դրամնի: Դրամարկղի աղջիկը, ապրանքները անցկացնելուց հետո, ասում է 65000 դրամ:
-Այդքան կազմե՞ց, -զարմանում եմ, վճարում, իսկ հետո պահանջում եմ ապրանքագիրը: Նայում եմ ապրանքնագիրը, ինչ տեսնեմ՝ մոտ 2000 դրամանոց «Բերդաշեն» Խնդողնի» գինիները, հաշվել են 12000 դրամի չափով: Ասում եմ, -աղջիկս, սիրունս, այս գինու գինը գրված էր կարծեմ 2050 դրամ և ավելացնում եմ «Երևան Սիթիում» այն 1900 դրամ է, չի կարող այդքան տարբերություն լինի:

Ասում է, -չէ. կոմպյուտրով այդքան է: Ասում եմ ցուցափեղկում ուրիշ գին էր գրած և աղմուկի վրա ինձ մոտեցած մենեջերի հետ մոտենում ենք ցուցափեղկին: Ասում եմ տես, այստեղ ինչ է գրած, մենեջերը թե, – այդ գինը այդ տեսակի համար չէ, սխալմունք է: Ես երկար բացատրում եմ, որ արդեն երկրորդ դեպքն է առևտուր եմ անում ՍԱՍ-ից ինձ փորձում եք խաբել և ավելացնում եմ, որ վերջերս էլ նեխուրի մեկ կապը փորձում էին հաշվել 3300 դրամ: Ասում է դա սխալմունք է եղել, բայց սա ճիշտ է:

Ասում եմ , բա ինչու չեք տեղեկացնում գնորդին , որ այս գնապիտակի տակ ուրիշ աֆյոռա է թաքնված, թե Ձեր Արտակը որոշել է, ընտրությունների ծախսած գումարը մեկ շաբաթում հետ բերել: Լալկվել կանգնել ու հիմարի պես աչքերիս մեջ է նայում: Եւ այս ամբողջ խոսակցությունը ընթանում է դրամարկղի մոտ հերթ կանգնած հաճախորդների ներկայությամբ: Միայն մի տարիքով մարդ մոտեցավ, նայեց դրամարկղի թղթին, թքեց ու դուրս եկավ: Ես հետ պահանջեցի գումարը և մի լավ՝ բարձրաձայն ամոթանք տալով դուրս եկա ՍԱՍ-ից: Հիմա մտածում եմ, ի՞նչ կարելի է անել, որ համապատասխան մարմինները աշխատեն, գոծեն

Ախր այսպես շարունակել չի կարելի, երկրից ենք խոսում , երազանքներից, փոփոխություններից իսկ իրականում մեր շուրջը աճպարարություն է ՝ ի վնաս քաղաքացու, այն քաղաքացու, ումից մի քանի օր առաջ ձայն էին մուրում:Հետո ի՞նչ թե Արտակը շատ փող է բաժանել, ընտրություններից առաջ էլ ՍԱՍ-ում նույն վիճակն էր: Մի խոսքով, ՍԱՍ-ից առևտուր անողներ, զգույշ եղեք: Փիս խաբում են:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular