Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով, Քյարամյանը ՔՊ-ում թշնամիներ ձեռք բերեց․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Անկախ Ալեն Սիմոնյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ՔՊ-ում վրդովված են այն անմարդկային մոտեցումից, որ դրսեւորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ: Եվ քանի որ չեն համարձակվում մեղադրել գլխավոր մեղավորին` Նիկոլ Փաշինյանին, նախշում են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Ընդ որում` առանց բացառության:
Մեզ պատմեցին, որ Քյարամյանին աշխարհի հայհոյանքներն են ուղղել, քանի որ նույնիսկ ՔՊ-ականների տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարելի է նախնական կալանք պահանջել մանկահասակ, առավել եւս՝ մայրական կաթ ուտող երեխաների մոր համար, հատկապես որ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ էլ տեռորիստ։
Մեր աղբյուրները չբացառեցին, որ առաջիկայում հնարավոր է Քյարամյանին կանչեն ԱԺ` բացատրություններ տալու։ Ամեն դեպքում, այս գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում