ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է «Ռոքի» և «Մանդալորացին» ֆիլմերի աստղ Կարլ Ուեզերսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

76 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Կարլ Ուեզերսը։ Գրել է Deadline-ը՝ վկայակոչելով ընտանիքի հաղորդագրությունը։

Նա մահացել է փետրվարի 1-ին քնած ժամանակ։

Ուեզերսը խաղացել է Ապոլոն Քրիդի դերը Ռոքիի մասին ֆիլմերում և Գրիֆ Կարգայի դերը «Մանդալորացին» ֆիլմում։ 

«Կարլը բացառիկ մարդ էր, ով արտասովոր կյանքով էր ապրում: Կինոյի, հեռուստատեսության, արվեստի և սպորտի բնագավառում ունեցած իր ներդրումով նա անջնջելի հետք է թողել և սերունդների ընթացքում արժանացել է համաշխարհային ճանաչման: Նա սիրված եղբայր էր, հայր, պապ, գործընկեր և ընկեր»,- ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։

Ուեզերսը ծնվել է 1948 թվականի հունվարի 14-ին Նոր Օռլեանում։ Նա նկարահանվել է ավելի քան 75 ֆիլմերում և հեռուստասերիալներում: Նա առավել հայտնի է բռնցքամարտիկ Ապոլոն Քրիդի դերով 1976 թվականին նկարահանված «Ռոկի» ֆիլմում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular