ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աթենքում աշխատանքի նախարարության մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աթենքի կենտրոնում՝ աշխատանքի հարցերով  նախարարության շենքի մոտ փետրվարի 3-ի վաղ առավոտյան պայթուցիկ սարք է գործարկվել, հայտնում է Reuters-ը:

Հունաստանի ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներ չկան, սակայն պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները:

Հունական թերթերից մեկն անհայտ անձի կողմից հաղորդում է ստացել, թե նախարարությունում ռումբ է տեղադրված, որը կգործարկվի 40 րոպեից: Թերթից այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որը պայթյունից առաջ շրջափակել է տարածքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular