ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գվարդիոլան մեկնաբանել է Հոլանդի՝ «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ լուրերը

ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն տեղեկությունը, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Չգիտեմ, դուք պետք է հարցնեք մադրիդյան լրատվամիջոցներին։ Երևի նրանք մեզնից ավելին գիտեն։ Մենք այնպիսի զգացում չունենք, որ նա դժգոհ է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է 23-ամյա նորվեգացու տրանսֆերին։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular