ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի ու ելքի վրա․ Կրեմլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի ռեժիմին Վաշինգտոնից զենքի մատակարարումները ոչ մի կերպ չեն ազդի հատուկ ռազմական գործողության ոչ ընթացքի, ոչ էլ արդյունքների վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ-ը, լինելով այս հակամարտության անմիջական մասնակիցը, պահպանելով և մեծացնելով իր անմիջական ներգրավվածությունն այս հակամարտությունում, շարունակում է սադրել Կիևի ռեժիմին, որպեսզի նա շարունակի պատերազմը։

Դա ոչ մի կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Դա ոչ մի կերպ չի կարող ազդել նաև հատուկ ռազմական գործողության ելքի վրա․ բոլոր նպատակները կկատարվեն»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին «անակնկալներ են սպասվում» մարտի դաշտում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular