Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել. Ժոզեպ Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել, այսօր՝ փետրվարի 3-ին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել։
«Մենք նորից ու նորից կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել: Եվ, իհարկե, հարձակումներ կան թե՛ Լիբանանի հետ սահմանին, թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, հարձակումներ կան Սիրիայում, հարձակումներ կան Իրաքում, հարձակումներ Կարմիր ծովում։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այս ծովային առաքելությունը, և այդ պատճառով մենք կոչ ենք անում բոլորին փորձել խուսափել էսկալացիայից»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում «դոմինոյի էֆեկտ» է ներկայացնում։
«Մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում Մերձավոր Արևելքում, ողջ տարածաշրջանում։ Եվ մինչ Գազայում պատերազմը շարունակվում է, շատ դժվար է հավատալ, որ Կարմիր ծովում իրավիճակը կբարելավվի, քանի որ մի բանը մյուսի հետ է կապված։ Սա դոմինոյի էֆեկտ է տարածաշրջանում»,- հավելեց նա:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել էր Սիրիայում և Իրաքում «իրանական և իրանամետ ուժերի» 85 թիրախների վրա հարձակումների մասին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու։
ԱՄՆ-ի օդային հարվածները Սիրիայում գիշերը սպանել են առնվազն 18 իրանամետ զինյալների, հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, հայտնում է Al Jazeera-ն։