Լեհաստանում օդաչուներին զգուշացրել են երկրում հնարավոր ռազմական գործողությունների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի օդային նավագնացության գործակալությունը նախազգուշացրել է բոլոր ինքնաթիռների օդաչուներին երկրի արևելքում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ: Բարձր վտանգավորության ռեժիմը կգործի մինչև մայիսի 5-ը.
«Օդային տարածքից օգտվողների համար 2024 թվականի փետրվարի 5-ից, ժամը 06:00-ից մինչև 2024 թվականի մայիսի 5-ը, ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում, ներդրվում է նավիգացիոն նախազգուշացում»,- ասվում է օդային նավիգացիոն գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ խոսքը Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանին գտնվող տարածքների մասին է։ Գոտու խորությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին լեհական բանակը մարտական ինքնաթիռներ է արձակել՝ դա բացատրելով «Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվությամբ»։