ԼԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարը մահացել է Լիսիչանսկի սրճարանում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսեյ Պոտելեշչենկոն մահացել է Լիսիչանսկի սրճարանում հրետակոծության հետևանքով։
Նա այդ պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա սեպտեմբերի վերջին։ Նախարարի որդու խոսքով՝ ողբերգության օրը իր հայրը եկել է պատգամավոր Իվան Ժուշմայի ծննդին։ Երբ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են հաստատությանը, Պոտելեշչենկոն մյուս հյուրերի հետ միասին եղել է ներսում։