ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի 26 %-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներկայումս Ուկրաինայի 26 %-ը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Rai1-ին։

«Կարևոր է, որ մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը, ազգային տարածքի մոտ 26 տոկոսը դեռ օկուպացված է, բայց մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի կարող էական առաջընթաց գրանցել, մենք կանգնեցրինք նրանց»,- նշել է Զելենսկին։

Միաժամանակ նա  հավելել է, որ Ուկրաինային հաջողվել է միավորել համաշխարհային առաջնորդներին, ուստի ուկրաինացիները միայնակ չեն։

«Այսօր երկիրը գիտի, թե ինչ է պատերազմը, ցավոք, շատ ընտանիքներ կորցրել են իրենց հարազատներին, կան վիրավորներ, շատերն էլ ռազմաճակատում են, բայց մենք միայնակ չենք, մեզ հաջողվեց համախմբել համաշխարհային առաջնորդներին»,- ասել է Զելենսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular