ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պետք է մեզ հետ մասնակցեր գեներալ Սոլեյմանիի սպանությանը, սակայն վերջին պահին հայտնեց՝ «չի կարող դա անել». Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նոր մանրամասներ է բացահայտել 2020 թվականին Իրանի ամենաբարձրաստիճան զինվորականներից մեկի՝ իրանական «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության վերաբերյալ։

Ինչպես նշում է timesofisrael.com-ը, Թրամփն ասել է, որ գործողությունը նախապատրաստվել էր Իսրայելի հետ համատեղ, սակայն գործողության իրականացումից երկու օր առաջ Իսրայելը հայտնել է, որ «չի կարող դա անել»։ Թրամփի խոսքով՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցել է այս որոշման կայացմանը։ 

«Երբ մենք սպանեցինք Սոլեյմանիին, գիտեք, որ Իսրայելը պետք է դա աներ մեզ հետ: Սպանելուց երկու օր առաջ նրանք ասացին. «Մենք չենք կարող դա անել»: Ես հարցրի՝ ի՞նչ: Հետո ես դիմեցի մի հիանալի գեներալի և ասացի. «Ուրեմն գեներալ, մենք ինքնե՞րս ենք դա անում»: Նա պատասխանեց. «Մենք կարող ենք, պարոն, դա Ձեզնից է կախված»: Ես ասացի՝  կանենք: Բայց Իսրայելը ծրագրի մի մասն էր: Գիտեք՝ Բիբին (Նեթանյահուն-Խմբ.) էլ էր դրա մեծ մասը: Եվ մենք ամեն ինչ պլանավորել էինք, ամեն ինչ: Այն, ինչ արել էր Սոլեյմանին, սարսափելի էր՝ սպանել էր  մեր բազմաթիվ զինվորների», - պատմել է Թրամփը:

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը՝ տեղական ժամանակով մոտավորապես 00:30-ին, ինքնաթիռը Սիրիայից Բաղդադի միջազգային օդանավակայան էր տեղափոխել Ղասեմ Սոլեյմանիին։ Նրան դիմավորել էին իրանամետ շիա աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման հրամանատարության ներկայացուցիչները։ Երբ մի քանի մեքենաներից բաղկացած շարասյունը Սուլեյմանիին տեղափոխում էր օդանավակայանի ելք և անցնում բեռների տերմինալի մոտով, ամերիկյան հարձակողական անօդաչու թռչող սարքը չորս հրթիռ է արձակել այդ մեքենաների ուղղությամբ՝ սպանելով իրանցի գեներալին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular