ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Գյումրիում. հիվանդի մոտ մեկնած շտապօգնության բժիշկն ու վարորդը 40 րոպե պատանդ են պահվել

ԻՐԱՎՈՒՆՔ

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 20։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, կանչով մեկնել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/242 տնակ, որտեղ կանչ տված քաղաքացին պատանդ է պահել իրեն և Գյումրի քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 33-ամյա Գագիկ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կումայրիի բաժնում պարզել են, որ այդ քաղաքացին նույն հասցեի բնակիչ՝ 49-ամյա Արտյոմ Սարգսյանն է, ով ոգելից խմիչք օգտագործած վիճակում մոտ 40 րոպե թույլ չի տվել իրեն օգնության եկած բժիշկ Ա. Ադամյանին և շտապօգնության կայանի վարորդ Գ. Խաչատրյանին դուրս գալ տնակից, անհասցե հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր և պահանջել է, որպեսզի բժիշկն իրեն օղի տա։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular