Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրեցին
ԻՐԱՎՈՒՆՔ«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտեում մեղադրանք են առաջադրել։ Այդ մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ նա հայտնել էր, որ իրեն ու Ասատուրովին կանչել են Քննչական կոմիտե։
««Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե՝ սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով»,- գրել էր Լևոն Քոչարյանը:
Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։