ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագրի» արևմտյան տարբերակը ենթադրում է «Զանգեզուրի միջանցք»՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Fitch Group» վարկանիշային ընկերության մաս կազմող «Fitch Solutions» վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», - ասվում է փորձագետների զեկույցում:

Բրյուսելում  հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Եվ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրյան միջանցքի» պրոյեկտը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել: Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքը» դա բացակայող օղակ է արեւելք-արեւմուտք սակավաթիվ առեւտրային ուղիներից մեկում, որոնք կարող են շրջանցել Ռուսաստանը: Եվ հենց այս հանգամանքն էլ ստիպում է Արևմուտքին արագացնել իր հովանու ներքո խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Ինչպես տեսնում ենք՝ արևմտյան հարթակում ընթացող բանակցությունները, որոնց վրա համառորեն շարունակում են պնդել ՀՀ իշխանությունները, ավարտվելու են թե՛ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ, թե՛ այդ միջանցքի վրա Ադրբեջանի և Արևմուտքի վերահսկողության սահմանմամբ: Ասել, որ այսպիսի սցենարը որևէ կերպ չի բխում ՀՀ կենսական շահերից, նշանակում է ոչինչ չասել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular