Այսօր ՀՀ Այկիկենդո կարատեի ֆեդերացիաի կենտրոնական մարզադահլիճում տեղի ունեցավ սեմինար MMA ձևի մեջ. Լուսանկարներ, տեսանյութ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀՀ Այկիկենդո կարատեի ֆեդերացիաի կենտրոնական մարզադահլիճում տեղի ունեցավ սեմինար MMA ձևի մեջ:
Սեմինարն անցկացնում էին աշխարհի չեմպիոններ, պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթողներ Դավիթ Խաչատրյանը և Վլադիմիր Սիմոնյանը ։
Մարզիկները շատ մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էին ցուցադրված հնարքներին և տեխնիկաններին
Մեր արհեստավարժ մարզիկները, ովքեր ունեն հզոր փորձ, իրենց ունեցած մարտական հմտությունը փոխանցեցին մեր փոքրերին ։
Կարատեիստների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նրանք ցանկություն հայտնեցին հաճախակի կազմակերպվի նման միջոցառում, իսկ ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը խոստացավ հաճախ հրավիրել արտերկրից բարձրակարգ վարպետների, ովքեր իրենց փորձը կփոխանցեն մեր երեխաներին ։
Սեմինարի վերջում Դավիթ Խաչատրյանն ու Վլադիմիր Սիմոնյանը ստացան ֆեդերացիայի կողմից շնորհակալագրեր Այկիկենդո կարատեի զարգացմանը մասնակցելու համար ։