ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ Արշակյանը «Սիներջի»-ի տնօրենին ծափահարելու կոչի համար նկատողություն է ստացել․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երբ նա կոչ արեց կալանավորին ծափերով ողջունել, գործընկերները տարակուսել են ՔՊ-ում: Ինչի՞ մասին է խոսքը. փետրվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը՝ բիզնեսի համար" համաժողովին Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքն ու առաջարկեց ներկաներին ծափահարել նրան:

Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվեց՝ Էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաներ կասկածվում են, իրավապահների ձեւակերպմամբ, առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Ստացվում է՝ մի կողմից իրավապահները Աշոտ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում են կայացնում, իրավական գործընթաց են սկսում նրա նկատմամբ, իսկ, մյուս կողմից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում գովերգում է կոռուպցիայի համար մեղադրվող նույն պաշտոնյային՝ այսպիսով ծաղրելով նաեւ իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակոբ Արշակյանի այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել ՔՊ-ում, ԱԺ փոխնախագահը նկատողություն է ստացել իր թիմակիցների կողմից, որոնք Արշակյանի այս արարքը տարակուսելի են համարել: Բացի այդ, ԱԺ պաշտոնական կայքում էլ Հակոբ Արշակյանի ելույթի այդ հատվածը խմբագրված է, չկան ծափողջույնները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Վերջինս ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular