ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակում են Նոր Արեշում պայթյունից տուժած քաղաքացիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Նոր Արեշում տան պայթյունից տուժած երկու քաղաքացիները շարունակում են բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Այս մասի հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից:

Հիշեցնենք, փետրվարի 5-ին, ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։

Պայթյունի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, վնասվել էին տներ: Փլատակներից դուրս էին բերվել ու բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս էին բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը: Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել էին Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել էին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular