ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում քուրդ զինյալներն ազատել են 10 տարի ԻՊ-ի գերության մեջ պահվող եզդի կնոջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալները Սիրիայում ազատել են եզդի կնոջը, որը տասնամյակ շարունակ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերության մեջ, որտեղ նրան բռնաբարել են և ստիպել ամուսնանալ ծայրահեղականների հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:

24-ամյա կինը որդու և դստեր հետ փրկվել է սիրիական «Ալ Հաուլ» ճամբարում քուրդ զինյալների գործողության ժամանակ. ճամբարում տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, հիմնականում՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կանայք և երեխաներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ քուրդ զինյալների Կանանց պաշտպանության ստորաբաժանումներն ազատել են եզդի կնոջը կիրակի: Նա ծագումով իրաքյան Սինջարի Հարդան գյուղից է: Հայտարարության մեջ ասվում է, որ ԻՊ անդամները նրան առևանգել են 2014 թվականին ծայրահեղականների կողմից իրականացված ջարդերի ժամանակ, որոնց ընթացքում նրանք սպանել են հազարավոր տղամարդկանց և տարել բազմաթիվ կանանց և դեռահաս աղջիկների, որոնք պահվում էին որպես սեքս-ստրուկներ:

Նա Կանանց պաշտպանության ստորաբաժանումների հրապարակած տեսանյութում պատմել է, որ մինչ ճամբար տեղափոխվելն իրեն ասել են, որ չբացահայտի իր ինքնությունը և չասի, որ եզդի է: Կինը պատմել է, որ կեղծ անուն է օգտագործել «Ալ Հաուլ»-ում գտնվելու ընթացքում:

«Նրանք կործանեցին իմ կյանքը։ Ինձ վաճառեցին և գնեցին ոչխարի պես»,- պատմել է կինը այն ժամանակի մասին, որն անցկացրել է ահաբեկիչների մոտ: Կինը հավելել է, որ մի պահ նա վեց այլ կանանց հետ եղել է Աբու Ջաֆար անունով տարեց տղամարդու տանը: Նա իրեն ծեծում էր, եթե կինը համարձակվում էր մերժել նրան:

«Բռնաբարությանը դիմադրող կանայք սպանվում էին», - նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular