ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տնտեսական վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, թե երկնիշ տնտեսական աճեր են գրանցում։

2018 թվականին իշխանափոխության ժամանակ Հայաստանն ուներ 6 միլիարդ 920 միլիոն պետական պարտք։ Հինգ տարի անց, 2023 թվականը Հայաստանի իշխանությունները փակել են 11,2 միլիարդ դոլար պետական պարտքով։ Իշխանությունը տնտեսական աճի հաշվին մարում է հին պարտքերը, բայց ավելի մեծ թափով ավելացնում է նորերը։ Արդյունքում պետական պարտքը բյուջեի համար գնալով ավելի մեծ բեռ է դառնում, իսկ 2024-ը պարտքերի մարման տարի է։ Կառավարության պարտքի մայր գումարների մարման և տոկոսավճարների համար կպահանջվի 803 միլիարդ դրամ, այսօրվա փոխարժեքով մոտ 2 միլիարդ դոլար։ Քանի որ Հայաստանը չունի այդքան գումար, պետք է նոր պարտք վերցնի։

Տնտեսական աճը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում հնարավոր է եղել ապահովել բացառապես Ռուսաստանից Հայաստան մարդկանց, բիզնեսի և կապիտալի մեծ ներհոսքի շնորհիվ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մի փոքր հատված երրորդ երկրներ։ Ռուս-ուկրաինական պատերազմը հարատև չէ, իսկ Եվրոպան օրերն է հաշվում, որ կրկին մուտք գործի Ռուսաստան։ Ինչ է ստացվում, Հայաստանը ներմուծում է այլ երկրներից և արտահանում ԵԱՏՄ, դա հարատև չէ, դա փուչիկ է, որ պայթելու է։ Իսկ տնտեսության մեջ նման ցնցումները կարող են շատ թանկ նստել»,- նշել է Կարապետյանը։

Մասնագետներն ի սկզբանե փաստում էին, որ գործող իշխանությունները չեն կարողանալու իրացնել այդ ռեսուրսը, կապիտալիզացնել տնտեսության վրա։ Ինչպես և սպասելի էր Հայաստանում ռելոկանտների թիվը գնալով նվազում է։ Մեծ մասը, որ ժամանակին Հայաստանը դիտարկում էր մշտական բնակության վայր և արդյունքում ակտիվորեն աշխատանք էին փնտրում, տեղափոխում էին իրենց բիզնեսները, այսօր հեռանում են Հայաստանից՝ փնտրելով կյանքի և աշխատանքի ավելի հարմարավետ պայմաններ։ Եթե Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կազմում էր 12,6 տոկոս բացառապես ռելոկանտների շնորհիվ, ապա 2023 թվականին, երբ ռելոկանտների թիվը սկսեց նվազել, տնտեսական աճը կազմեց ընդամենը 7 տոկոս։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է։ «Պատկերացրեք ինչ որ մի ապրանք մեր երկրին չվաճառեն, մեր երկրն էլ չունի սեփական արտադրանքը, դեֆիցիտը կբերի բարձր գին, իսկ այսօր մեր հասարակությունը պատրաստ է արդյոք թանկ վճարել, բնական է ոչ։ Տնտեսության մեջ կա՛մ-կա՛մ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Անցած տարի տարեկան կտրվածքով տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով։ Ներդրումների այն ծավալները, որոնց շնորհիվ տնտեսական աճն իրականացվեց որևէ ճիշտ և հստակ ծրագրով չիրացվեց։ Արդյունքում արդեն նվազումն ակնհայտ է։ 2024 թվականի համար պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճ, ավելի պակաս, քան նախորդ տարվա ընթացքում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ այս վերջին երկու տարին Հայաստանի գործող իշանությունները պետք է ճիշտ օգտագործեին, պետք է զարգացնեին սեփական արտադրությունը։ «Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

2023-ին տնտեսական աճը կազմել էր 9,4 տոկոս։ Միևնույն ժամանակ փորձագետների գնահատումներն ավելի հոռետեսական են։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին կանխատեսում է 5,7 տոկոս։ Համաշխարհային բանկի կանխատեսումներն ավելի համեստ են՝ 4,7 տոկոսով։

Փաստացի գնաճի հետ համեմատելով տնտեսական աճը չնչին է լինելու, ինչն էլ տնտեսական իրավիճակի վատթարացում է բերելու ողջ երկրի համար։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular