ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն հերթական սկանդալում է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրը» հերթական սկանդալում է հայտնվել, պարզվել է, որ կուսակցության ծախսերի համար «Քաղպայմանագրին» անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից։ «Ինֆո կոմի» հետաքննության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակն ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

Փաստացի, մեխանիզմը, ըստ ՔՊ մեր աղբյուրների, շատ ավելի ուշագրավ է, քան նույնիսկ պարզել են լրագրողները։ Յուրաքանչյուր ակտիվ ՔՊ-ականի հանձնարարվել է դրամահավաքին բերել իր հինգ ծանոթի, կամ հարևանի, ինչպես, օրինակ, արել է Հովիկ Աղազարյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ յուրաքանչյուրը եկել է հինգ անձանց հետ և ներկայացրել նրանց տվյալները։ Դրանից հետո գումարների մեծ մասը փոխանցվել և գրվել են տարբեր մարդկանց անձնագրային տվյալները, առանց այդ անձանց տեղեկացնելու, որ նրանց անունով գումարներ են փոխանցվում։ Արդյունքում «Քաղպայմանագիրը» հերթական անգամ հանրությանը փորձել է համոզել, թե հասարակությունն իրեն գումարներ է փոխանցում նախընտրական քարոզարշավի և կուսակցական ծախսերի համար։ Իրականում, սակայն գումարները փոխանցվել են զարտուղի ճանապարհներով, տարբեր օլիգարխիկ շրջանակներից։ Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» զբաղված է եղել ընդամենն ապօրինի գումարների էժանագին լվացմամբ։ Իհարկե, գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի, որոշ ժամանակ հետո ծածկադմբոց կանի և կհայտարարի, որ որևէ հանցակազմ չի գտել։ Նման դեպքերը «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի պարագայում բազմիցս արձանագրվել են։ 

Արեն Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular