ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական իրավիճակը 2024 թվականին վատթարանալու է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի տնտեսական իրավիճակը 2024 թվականին վատթարանալու է, և այդ վատթարացումն ունի երկու պատճառ՝ Ռուսաստանից ժամանած ռելոկանտների հեռացումը և Հայաստանի գործող իշխանությունների ոչ բավարար կոմպետենտությունը։ 2022 թվականին Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ցուցաբերեց բացառապես Ռուսաստանից ժամանածների, նրանց բիզնեսների տեղափոխման շնորհիվ։ 2023 թվականին արդեն տնտեսական աճը Հայաստանում կազմել էր 9,4 %։

Ըստ փորձագետների՝ նվազման պատճառը կրկին ռելոկանտներն էին։ Հայաստանի իշխանություները չկարողացան ստացվող ահռելի գումարները կապիտալիզացնել, ուղղել ըստ ճիշտ հունով և արդյունքում, այդ գումարներն ընդամենը շրջապտույտ կատարելով Հայաստանում կրկին հեռանում են, հեռանում են ռելոկանտների հետ, որոնք կեցության և բիզնեսի համար ավելի հարմար պայմաններով երկրներ են որոնում։

Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման՝ 2024 թվականի համար Հայաստանում լինելու է 7 % տնտեսական աճ։ Իրականում, ըստ առաջատար վերլուծաբանների, աճն ավելի համեստ կարող է լինել։ Նույն Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է աճ 6,1 %-ով, Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումները՝ 5,7 % են, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի համեստ է՝ 4,7 %, գնաճն էլ հաշվի առնելով՝ այս աճը կարելի է ասել որակական որևէ հետք չի թողնի Հայաստանի տնտեսության վրա, ընդհակառակը, կարող է հանգեցնել ստագնացիայի, իսկ Հայաստանի տնտեսության համար պատասխանատու քաղաքական ուժը և նրա պրոֆիլային նախարարությունները մատնված են անգործության, կարծում են, որ արտահերթ ընտրություններով կկարողանան երկարաձգել իրենց իշխանությունը, իսկ տարեվերջին արձանագրված չնչին աճը կկարողանան կրկին սաղացնել ժողովրդի վրա՝ որևէ անհեթեթ պատճառաբանություն մոգոնելով։ 

Անի Մելիքսեթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular