ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Հայաստանի հզորացման կողմնակիցն է. Դեսպանը՝ Հայաստան հնդկական զենք տեղափոխելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք Հայաստանի հզորացման կողմնակիցն ենք. Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին։

Նա նշեց, որ ուժերի հարաբերակցությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։

«Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է դեսպանը։

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանն այդ տարանցիկ դերի դիմաց ցանկանում է Հայաստանում ռազմական ներկայության հասնել, նա նշեց, որ նախընտրում է չարձագանքել այդ բամբասանքներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular