ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլին արևմտյան ուժերին առաջարկել է ընտրություններում հաղթելուց հետո նախագահի միասնական թեկնածուի առաջադրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արեւմտյան ուժերին առաջարկել  է ընտրություններում հաղթելուց հետո Վրաստանի նախագահի միասնական թեկնածուի առաջ քաշել, հայտնում է Грузия Online-ը։

Սաակաշվիլին սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երկրի նախագահի այսօրվա ելույթը և ընդհանրապես ստեղծված քաղաքական մթնոլորտը հստակորեն հաստատեցին, որ «օլիգարխի իշխանությունը սասանված է»։

«Միևնույն ժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին կրկնեց այն, ինչը ես միշտ եմ ասում՝ ընդդիմադիր կուսակցությունները պետք է դադարեն միմյանց կշտամբել և փոխարենը թիրախավորեն օլիգարխին։ «Միացյալ ազգային շարժումը» ընդգծում է, որ հրաժարվում է քննադատել ընդդիմադիր այլ խմբերի և գրեթե միշտ անպատասխան է թողնում նրանց հարձակումները»,- նշել է Միխեիլ Սահակաշվիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular