ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալավերդիում իշխանազավթման գործով նիստի ժամանակ դատավորն արգելել է լրագրողներին պատշաճ լուսաբանել այն․ «Ապրելու երկիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալավերդիում իրականացված իշխանազավթման գործով դատական նիստի ժամանակ դատավորը արգելել է լրագրողներին պատշաճ լուսաբանել այն, ինչն անվստահություն է առաջացրել դատարանի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ անդրադառնալով համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի՝ ավագանու դեմ ներկայացված հայցով դատական նիստին։

Հաղորդվում է, որ Արկադի Թամազյանի պաշտպանական կողմը որոշում է կայացրել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նման կողմնակալ պահվածքը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին ընտրված ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Թամազյանը հայտարարեց, որ տեղի ունեցած ավագանու նիստը, որի ընթացքում համայնքապետարանի մոտ ոստիկանական մեծ ուժեր էին կենտրոնացվել, ապօրինի է եղել և դրա արդյունքում իր պաշտոնանկությունն ու նոր համայնքապետի ընտրությունն ապօրինի ճանաչելու պահանջով դիմել է դատարան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular