ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն զգուշավոր է վերաբերվում ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գաղափարին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան վերականգնելու համար պարտք վերցնելու նպատակով Բելգիան առաջարկել է Մեծ յոթնյակի (G7) երկրներին որպես գրավ օգտագործել Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժ ակտիվները, սակայն գաղափարը քիչ աջակցություն է ստացել Եվրոպայում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին:

Բելգիան G7-ի անդամ չէ, բայց ներգրավված է այն բանավեճում, թե ինչ անել Արևմուտքի կողմից  սառեցված ռուսական ակտիվների հետ, քանի որ դրանց մեծ մասը գտնվում են Բելգիայում։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ավելի քան 269 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ սառեցված են G7-ի անդամ երկրներում, ԵՄ-ում և Ավստրալիայում, որից 200 մլրդ եվրոն՝ ԵՄ-ում, հիմնականում՝ Բելգիայում։

Միացյալ Նահանգները, ներքաղաքական հակասությունների պատճառով չկարողանալով համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու շուրջ, դեկտեմբերին առաջ քաշեց ռուսական սառեցված գումարները բռնագրավելու և Կիևին փոխանցելու գաղափարը, սակայն ԵՄ երկրներն ու ինստիտուտները դեմ են գաղափարին՝ պնդելով, որ չկա որևէ իրավական հիմք մեկ այլ երկրի ինքնիշխան ակտիվները բռնագրավելու համար, և դա կարող է ստիպել ներդրողներին հրաժարվել եվրոյի գործածությունից։

Ռուսաստանը նաև զգուշացրել է, որ եթե Արևմուտքը բռնագրավի իր փողերը, ապա կպատասխանի՝ բռնագրավելով դեռևս Ռուսաստանում պահվող արևմտյան ակտիվները, որոնք գնահատվում են մոտ 288 միլիարդ դոլար:

Դա կարող է հանգեցնել դրամական բելգիական ֆինանսական Euroclear ընկերության փլուզմանը, որտեղ պահվում են ռուսական փողերը, ինչը կարող է շատ թանկ արժենալ, ասում են պաշտոնյաները: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն հունվարին Reuters-ին ասել էր, որ այլընտրանքներից մեկը կարող է լինել սառեցված ակտիվները որպես գրավ օգտագործելը, որոնցով Արևմուտքը կարող է գումար հայթայթել Ուկրաինայի համար։

«Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ ակտիվները որպես գրավ օգտագործելը ներկայացնում է նույն իրավական, տնտեսական և ֆինանսական մարտահրավերները, ինչ բռնագրավումը, և G7-ի իրավաբանական գերատեսչությունների մեծ մասն այդ կարծիքին է», - ասել է գործակալության աղբյուրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular