Շատերը գիտեն, որ ես կարող եմ կենդանի երգել. Գաբի Գալոյանը՝ սկանդալային մրցանակաբաշխության մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾLife.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Գաբի Գալոյանի հետ: Զրույցից մի հատված ներկյացնում ենք ստորև.
Անդրադառնալով վերջերս Փարիզում կայացած մրցանակաբաշխությանն ու մեր նկատառմանը, թե պարզ է դարձել, որ համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ են եղել Գաբիի կատարման ժամանակ, նաեւ շատերին զարմացրել է այն, որ Գաբին կենդանի չի երգել, երգչուհին նշեց.
«Գիտեք, բոլորն էլ պետք է հասկանան, որ անգամ «Օսկար» մրցանակաբաշպության ժամանակ կարող են տեխնիկական թերություններ լինեն, ինչը նորմալ է, ու մեղավորներ փնտրելը սխալ է այս դեպքում, քարկոծել ոչ մեկին պետք չէ, նման հարցերին խելամտորեն պետք է մոտենալ: Ինչ վերաբերվում է իմ` կենդանի չերգելուն, սովորաբար ընդունված է, որ նման մեծամաշտաբ համերգենրին ելույթ են ունենում համերգային տարբերակի համար նախատեսված ձայնագրություններով: Կարծում եմ` շատերը գիտեն, որ ես կարող եմ կենդանի երգել, դա բազմիցս եմ ապացուցել: Ի դեպ` ուզում եմ ուրախությամբ նշել, որ այդ օրը հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ինձ, նրանք ինձ հետ հավասար երգում էին, թեեւ երգն առաջին անգամ էր հնչում: Շատ ոգեւորված եմ եվրոպայում ապրող մեր հայերի ջերմությամբ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում