ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորություն կներկայացնի՝ Անի Գևորգյանի, Լիլի Մկրյանի և Աշոտ Հովհաննիսյանի մասով․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Պատգամավորները, չճանաչելով այս անձանց, որոշել են երաշխավորել, որ նրանք չեն թաքնվի քննությունից եւ չեն խոչընդոտի:

Իշխանականներն այս հարցը քննարկել են ԱԺ երեկ կայացած խորհրդի նիստի ժամանակ ու երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկման ժամանակ ՔՊ-ականները երկու մասի են բաժանվել ու տարբեր կարծիքներ են ունեցել: Նրանց մի մասն ասել է, որ պետք չէ խառնվել գործին, քանի որ այն իրավապահների տիրույթում է, ու եթե միջնորդություն ներկայացնեն, ապա կստացվի՝ միջամտում են իրավական գործընթացին, չեն վստահում, իսկ մյուս մասն էլ հետեւյալ կերպ է բացատրել դրա անհրաժեշտությունը. Անի Գեւորգյանը եւ Լիլի Մկրյանն իրենց խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեն, իսկ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը պատկառելի տարիք ունի, ուստի նրանց դեպքում կալանավորումը խիստ որոշում է: Արդյունքում իշխանականներին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, ու, ի վերջո, որոշում են կայացրել, որ պետք է երաշխավորություն ներկայացնեն ողջ կազմով:

71-հոգանոց ՔՊ խմբակցությունից 64 պատգամավոր միացել է ստորագրահավաքին. պատգամավորներից մի քանիսը վատառողջ են եղել ու չեն կարողացել գալ ԱԺ, իսկ եւս երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular