ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ մեկուսարանը 5 օր է, ինչ պետ չունի․ կվերադառնա՞ արդյոք Խալապյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյանի որդին իր ազատման հարցը խիստ ծանր է տարել, սակայն բացատրել են, որ խնդիր կա մեկուսարանում, ու դա պետք է լուծվի, իսկ ինքն անկարող է:

Ի դեպ, Խալապյանը ԱԱԾ մեկուսարանի նախկին պետն էր, որին հեռացրին ու Գագիկ Մելքոնյանի որդուն նշանակեցին նրա փոխարեն:
Եվ, ահա, Խալապյանին կրկին ցանկանում են տանել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular