ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։

Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին։ Քվերարկությունը կշարունակվի մինչև 19։00-ն։ Նշենք, որ ընտրատեղամասեր են բացվել նաև օկուպացված Արցախում։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։ ԿԸՀ-ն ընտրություններին բնակչության մասնակցության վերաբերյալ միջանկյալ տեղեկություններ կհայտնի ժամը 10։00-ին, 12։00-ին, 15։00-ին, 17։00-ին և 19։00-ին։

Նշենք, որ ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, որը երկիրը կառավարում է 2003-ից:

Ալիևից բացի առաջադրվել են նաև

1․ Ինքնառաջադրված Զահիդ Օրուջը,

2․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,

3․ «Մեծ արարծագործություն» կուսակցության ներկայացուցիչ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,

4․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,

5․ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,

6․ Ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, Ադրբեջանում «լռության օր» էր, քանի որ ավելի վաղ արտահերթ նախագահական ընտրությունների համար թեկնածուներին հատկացված քարոզարշավի ժամանակը սպառվել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular