ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուրեղավանում թունավորվել են ընտանիքի 7 անդամները. նրանք տանը վարունգով մածնաբրդոշ են կերել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ապրիլի 9-ին, ժամը 1.10-ին, շտապօգնության բրիգադից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 65-ամյա Օվսաննա Բ.-ն, 28-ամյա Մագդա Բ.-ն, 32-ամյա Աբրահամ Բ.-ն, 25-ամյա Անգելինա Բ.-ն, 20-ամյա Էլբրետա Բ.-ն, 22-ամյա Դավիթ Բ.-ն եւ 19-ամյա Գալինա Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից 1or.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, տանը վարունգով մածնաբրդոշ են պատրաստել եւ կերել, որից հետո ինքնազգացողությունները վատացել է եւ ահազանգել են շտապօգնություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular