ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պելմենի

ՖՈՏՈ

Ցանկացած ֆարշ՝ աղացած միս, ձուկ կամ բանջարեղեն, որը մանրակրկիտ կերպով փաթաթված է խմորի բարակ շերտի մեջ ավանդական կերակուր է մի շարք ազգերի ազգային խոհանոցներում: Պելմենիի այնպիսի անալոգները, ինչպիսիք են խինկալին, կոլդունները, մանտաները, ցզյաո ցզիները և այլն վաղուց են հայտնի համաշխարհային խոհարարության մեջ: Այնուամենայնիվ որտեղի՞ց են առաջացել դրանք: Ու՞մ ուտեստն են: Այս զարմանալի և այդքան  սիրված կերակուրի պատմությունը մնում է մութ և անհասկանալի: Ռուսական և սիբիրյան խոհանոցները վաղուց արդեն պելմենին ճանաչում են որպես իրենցը: Բայց պետք է խոստովանել, որ այդ ուտեստը ի սկզբանե չինական արմատներ ունի: Չինական խոհանոցը իր հինգ հազարամյակների պատմությամբ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից ուտեստի անալոգներն ունի: Պելմենի պատմությունը հասնում է  շատ հեռավոր անցյալ: Չինական պելմենի խմորը ավանդաբար հունցվել է ալյուրով և ջրով, իսկ որպես միջուկ ընտրվել են շատ տարբեր բաներ` միս, բանջարեղեն, ձու, բանջարեղենով միս և այլն: Չինաստանում ամենահայտնի պելմենին է «լոտոսը ջրի մեջ», որը վերաբերում է ամենաբարդ տեսակին և ունի 13 անցք և թխվում է ձեռքով, կամ «կայսրուհի մայրիկ»-ը, որը լցոնվում է հավամսով և այնքան փոքր է, որ հիշեցնում է մարգարիտ: Պլատոնի «Խնջույք»  տրակտատում (մ.թ.ա. 385-380) նկարագրվում է մի կերակրատեսակ, որը ցավալիորեն հիշեցնում է պելմենին՝ դա լապշայի մեջ փաթաթված մսի կտորներ են: Այդ կերակրատեսակի մասին գրել է նաև հին հռոմեացի Պետրոնիուսը: Իսկ Պլատոնի ժամանակակից Արիստոֆանեսի կատակերգության մեջ ասվում է, որ մի խնջույքի ժամանակ ազնվականությանը հյուրասիրել են տապակած խմորի տոպրակներով, որոնք լցոնված են այլ մթերքով: Նշենք, որ խոհարարության պատմաբանները համաձայն են, որ հենց Չինաստանն է «լցոնել» Եվրոպան պելմենիներով: Մոնղոլները այն ցեղերն են, որոնք ձիերով շրջել են ողջ հարավային Սիբիրում, Ուրալում, Ասիայում, իհարկե նաև Չինաստանում, և կապել են բոլոր ժողովուրդներին նաև խոհարարության տեսակետից: Քոչվորների համար պելմենին դարձել է  հիանալի կիսաֆաբրիկատ, որն իսկական փրկություն է եղել երկարատև արշավների ժամանակ: Մոնղոլները ներկայումս էլ շատ կզարմանան, եթե ինչ-որ մեկը, ասի, որ պելմենին ուրիշի ազգային ուտեստն է: Այնպես որ անհնար է ճշգրտորեն ասել, թե ով է հորինել պելմենին: Միսը խմորով փաթաթելու գաղափարը այնքան ակնհայտ է, որ ցանկացած մարդ կարող էր դա իրականացնել՝  չինացին Չինաստանում, ռուսը  Ռուսաստանում, հույնը Հունաստանում, մոնղոլը Մոնղոլիայում և անգամ գերմանացին Գերմանիայում: Ի դեպ, վերջիններս համոզված են, որ պելմենի հեղինակները բողոքական վանականներ են, և այդ ուտեստը պաշարված բերդերում թույլ է տվել մարդկանց գոյատևել: Ըստ Նախաուրալում բնակվող ֆինո-ուգրական ժողովուրդների պելմենին իրենց հայտնագործությունն է, և դրա ամենակարևոր ապացույցը «պելմենի» բառն է, որը թարգմանվում է որպես «հաց- ականջ»: Եվ իրոք, պելմենին կարծես ականջ լինի, հիանալի պահվում է սովորական տոպրակի մեջ ձմռանը, եթե մնա ցրտին, նկուղում կամ միջանցքում, պատրաստելը էլ շատ հեշտ է: Ռուսական հողում ևս պելմենի առաջացման բազմաթիվ վարկածներ կան: Սակայն առաջին հերթին հարկ է հիշեցնել, որ մինչ 1820-ական թվականները ռուսական խոհարարական որևէ գրքում պելմենի մասին հիշատակում չկա: Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյո՞ք պելմենին ավանդական ռուսական ուտեստ է, թե ոչ: Ինչքան մարդ - այսքան կարծիք: Բայց այն փաստը, որ ռուսի համար պելմենին իսկական տոն է, անվիճելի է: Եթե դրանք ձևավորված են ընտանիքի հետ, ապա դա կրկնակի տոն է: Քանի որ նման արտադրանքը, անշուշտ, պահպանում է այն  պատրաստած ձեռքերի և սրտերի ջերմությունը, և նման պելմենին ունի շատ յուրահատուկ համ, որը հնարավոր չէ համեմատել մոտակա խանութի կիսաֆաբրիկատի հետ:
 Нет описания.
Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular