ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագանու անդամին հետապնդում են, քաղաքապետարանը լուռ է, սա է քաղաքային իշխանության մոտեցումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը ակնհայտ է, որ կրում է ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ։

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Սա աննախադեպ է, առաջնային մանդատով օժտված ավագանու անդամին  քաղաքական մեծամասնության կողմից նման սանկցիայի ենթարկելու իրողությունը մեզանում երբևէ տեղ չի ունեցել։ Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը բխում է ստեղծված դրամատիկ իրավիճակից։ Երևանը ունի փոքրամասնության իշխանություն, Երևանի իշխանությունը ձևավորվել է կուլիսային գործարքների, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, որը հուսանք կարճ ժամանակ անց կդառնա բացահայտ տեղեկատվություն երևանցիների համար»,- ասաց նա։

Անդրադառնալով  ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու գործընթացին, Սուքիասյանն ասաց․

«Երևանի ավագանու անդամի վերաբերյալ քաղաքային իշխանության մոտեցումը ակնհայտ դարձավ վերջին շրջանում Նարինե Հայրապետյանի և Արշակ Սարգսյանի նկատմամբ հետապնդման աղաղակող փաստերից, որին քաղաքապետարանը ցույց տվեց զրո վերաբերմունք։ Ավագանու անդամին հետապնդում են, քաղաքապետարանը լուռ է։ Խոսքը այն քաղաքապեարանի մասին է, որը ավագանու նիստերի ժամանակ  վերահսկողությունը կորցնելով՝ գործին է ներգրավում թաղապետերի «մատյան գունդը»։ Քաղաքային իշխանության մեսիջը հետևյալն է՝ «ճիշտն ասած չենք կարող քաղաքապետ պատժել, բայց կարող ենք լավ ավագանու անդամ հեռացնել»։

Խմբակցության ղեկավարի խոսքով, եթե որոշում կայացվի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ անդամներին հեռացնել, դա որևէ բան չի փոխվելու։

«Պարո՛ն Իսպիրյան, սիրված երգիչ էիք, որ դուք գալիս եք ո՛չ ելույթ եք ունենում, ո՛չ ավագանու որոշման նախագիծ եք բերում, ո՞նց եք կարծում, ավելի լավ ավագանի եք, քան Աղեկյան Սոնա՞ն։ Հիմա եկել եք սուս-փուս քվեարկում եք, գնում, համարում եք, որ ավագանու պարտականությունը կատարե՞լ եք։ Աղեկյան Սոնայի չափ շրջայց կատարեիք Երևանում, խնդիրներին ծանոթ լինեիք, նրա հետ դուրս եկեք փողոց տեսեք Ձե՞զ են շատ մոտենում խնդիրների լուծման համար, թե Աղեկյան Սոնային»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular