ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ն Իսրայելին առաջարկել է 135 օրում Գազայում հրադադար հաստատելու ծրագիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներկայացուցիչները պատրաստել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ իրենց ծրագրի նախագիծը։ Փաստաթղթի նախագծին ծանոթացել է Reuters-ը։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից (յուրաքանչյուրը՝ 45 օր)՝ իսրայելցի պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ, Գազայի հատվածի վերակառուցում, իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում և մահացածների մարմինների փոխանակում։

Ըստ ծրագրի՝ կռիվը պետք է դադարեցվի առնվազն չորսուկես ամսով։

Գործակալության տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրի համաձայն՝ առաջին փուլում Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցով։ Նույն փուլում տեղի կունենա իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածի բնակեցված տարածքներից, ինչպես նաև հիվանդանոցների ու փախստականների ճամբարների վերականգնումը։

45 օրվա ընթացքում կամ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի ընթացքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պետք է տեղի ունենա գերիների փոխանակում Իսրայելում գտնվող պաղեստինցի գերիների հետ: Նույն ժամանակահատվածում պետք է տրամադրվի մարդասիրական օգնություն։

Հունվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցողները ավարտում են ժամանակավոր զինադադարի մասին նոր համաձայնագիրը։ Փետրվարի 6-ին ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ «դրական պատասխան» է ուղարկվել Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներին՝ հրադադարի շրջանակային համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, իսրայելական հետախուզական Մոսադ գործակալության անունից, հաստատել է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման ստացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular