ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևի մերձակայքում «Բայրաքթարների» գործարան է կառուցվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևի մերձակայքում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը, Reuters-ին տեղեկացրել է ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ գործարանի շինարարությունն ընթացքի մեջ է, առաջին անօդաչուները կթողարկվեն արդեն 2025 թվականին։ Բայրաքթարն ասել է, որ գործարանի շինարարության նպատակով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 95 միլիոն ամերիկյան դոլարի։

Ուկրաինայում Bayraktar-ների գործարան կառուցելու մասին համաձայնագիրը կնքվել էր 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից մի քանի օր առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular