Էմին Արիստակեսյան.«Մերկ նկարվող ամեն աղջիկ ունի իր դրդապատճառը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն 2013 թվականից ստեղծագործում է նաեւ «Nude Art» ոճում։ Ինչպես պատմել է՝ առաջին նկարահանումներն անցել են թեթեւ ու անմիջական մթնոլորտում, ստացված կադրերից մի քանիսը տեղ են գտել իր առաջին անհատական ցուցահանդեսում.«Միշտ ցանկացել եմ հավերժացնել կնոջ մարմնի գեղեցկությունը, սակայն սկսեցի լուսանկարել միայն այն ժամանակ, երբ զգացի՝ փորձս ու հմտությունս այնքան են, որ կարող եմ տեխնիկական հարցերի մասին չմտածել, այլ կենտրոնանալ հոգեբանական կողմի վրա»։
Նրա մերկ բնորդուհիները տարբեր մասնագիտության, տարիքի ու խառնվածքի աղջիկներ ու կանայք են.«Որեւէ սահմանափակում չկա՝ ուսանողուհիներից մինչեւ բազմազավակ մայրեր։ Նրանք շատ տարբեր են, եւ յուրաքանչյուրն իր հույզերը, ցավերը, ցանկությունները, բարդույթներն ու մտքերը նկարվելու ժամանակ ազատ է թողնում։ Կարծում եմ՝ ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է փորձի մերկ լուսանկարվել։ Ինձ համար շատ կարեւոր է նկարվողի հոգեբանական վիճակը, ուստի նախօրոք չեմ պլանավորում, թե ինչ կերպարում եմ նկարելու։ Շփվելով նրա հետ, զգալով էներգետիկան եւ հոգին՝ նոր միայն որոշում եմ։ Մարմնի մերկությունը միայն բանալի է հոգու մերկության համար: Ես նկարում եմ մարմնի էներգիան, այլ ոչ՝ հենց մարմինը»։
Լուսանկարչի համար անթույլատրելի է անձնականը խառնել մասնագիտականի հետ.«Կնոջ մերկությունն ու նրա բաց, անպաշտպան վիճակը չի կարելի օգտագործել անձնական շահերի համար։ Ցանկացած աղջիկ, ընտրելով լուսանկարչին, վստահում է նրան իր մարմինը, ուստի պետք է հարգանքով վերաբերվել, եւ որքան էլ նա գրավիչ ու ցանկալի լինի, դիտարկել միայն որպես մոդել, ինչն արդեն էթիկայի հարց է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում