ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակի իրական դեմքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանի իշխանությունը մի խումբ արտասահմանցիների տարել է առաջնագծում գտնվող գյուղերից մեկը, իբրև այժմ այդ գյուղը ոտքի են կանգնեցնում, ծառեր են տնկում, փորձում են նոր տներ կառուցեն ու մարդկանց բնակեցնեն: Գյուղը դատարկ է եղել, սակայն ըստ իրենց տարածած հայտարարության այնտեղ մեկ ընտանիք ապրել է: Ընտանիքի հայրը իբրև չի ցանկացել լքել գյուղը, չնայած այն հանգամանքին, որ գյուղը հենց հայկական դիրքերի դիմացն է եղել:

Իհարկե, եթե հայկական բանակի զինվորները ցանկանային , ապա այդ ընտանիքը, եթե իրականում ապրել է այդտեղ, շատ արագացրած տեմպերով կփախնեին գյուղից, բայց դե մեր կռիվը խաղաղ բնակչության դեմ չէ:

Բայց հետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ մարդկանց փորձում են ներկայացնել իրենց գյուղը պահող զորքի մարտունակությունը այս նկարի միջոցով:

Լուսանկարը արվել է պատերազմի ամենաառաջին օրերին: Խրամատում գտնվող ադրբեջանցի զինվորները, կենդանի շանը օգտագործում են, որպես թիրախ, հայկական բանակի զինվերները վայրը կամ դիպուկահարներին նկատալու համար: Եվ այս լուսանկարի ներկայությամբ ադրբեջանական բանակի սպա , փոխգնդապետ Սեյմուր Աբդուլկերիմովը պատմում է իրենց բանակի հերոսությունների մասին, սա պատմում է նաև , թե իբր ապրիլին հայկական բանակի զինվորները ինչպես են փախել դիրքերից:

Չգիտես ինչ ճանապարհներով ողջ մնացած ու ապրիլին առաջնագծում մեկ վարկյան անգամ չերևացած այս սպան երևի մոռացել է պատերազմի առաջին օրերից սկսած իրենց բանակի զինվորների սարսափած դեմքերը: Սա մոռացել է նաև, որ նույնիսկ ապրիլին այդ մեկ դիրքի գրավումը կատարվել է, ոչ թե իր բանակի զինվորով, այլ գումարով կռվող թուրք ահաբեկիչների շնորհիվ: Չնայած մարտերի մասին միայն հեռուստատեսությամբ տեղեկացած սպան հազիվ էլ այս մակարդակի լինի:

Ու որպես վերջաբան ստեղ տեղադրեմ նաև ադրբեջանական բանակի մի զինվորի տեսանյութ, ով «բախտ» էր ունեցել հանդիպել հայկական բանակի զինվորների հետ՝ https://www.youtube.com/watch?v=-0cSQFY-UPw&t=1s

 

Фото Ashot Asatryan.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular