ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ՆԳՆ-ն Բելառուսի ՆԳՆ-ից հինգ շուն նվեր կստանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքին գործերի նախարարությունն այսօր նախատեսված կառավարության նիստում հինգ շուն նվեր կստանա՝ որպես գույք։ Համենայնդեպս, նախագծում այդպես է նշված՝ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին»։

Նախագծում նշված է․ «Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված հինգ ծառայողական շները՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը»։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև երկկողմ համագործակցության շրջանակներում Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի ժամանակ նվիրատվության կարգով հանձնված ծառայողական շների ընդունման և ՀՀ ներքին գործերի նախարարությանը ամրացնելու կապակցությամբ։

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular