Մեսսին բացատրել է՝ ինչու էր բացակայում խաղադաշտից Հոնկոնգի հետ խաղում
ՍՊՈՐՏ«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չինարեն և իսպաներեն գրառում է հրապարակել, որտեղ բացատրել է, թե ինչու չի մասնակցել Հոնկոնգի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը (4:1).
«Բարև բոլոր երկրպագուներին և ընկերներին մայրցամաքային Չինաստանում և Հոնկոնգում: Ինչպես ավելի վաղ ասացի մամուլի ասուլիսում, ցավում եմ, որ չկարողացա մասնակցել Հոնկոնգում կայացած ընկերական հանդիպմանը աճուկի վնասվածքի պատճառով։ Իմ վնասվածքը զարգացել էր, և դա ցավալի էր։ Մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, կհասկանան, որ ես ցանկանում եմ ամեն խաղում տալ ամեն ինչ։
Հուսով եմ, որ դեռ հնարավորություն կունենամ այցելել Հոնկոնգ և ուրախացնել երկրպագուներին իմ խաղով։ Ես նույնպես անհամբեր սպասում եմ, որ շուտով կվերադառնամ մայրցամաքային Չինաստան և կկիսեմ ձեզ հետ ֆուտբոլի ուրախությունը»,- գրել է Մեսսին չինական հանրահայտ Weibo սոցիալական ցանցում։
Ընկերական խաղում Մեսսիի բացակայությունն առաջացրել է երկրպագուների, ինչպես նաև Հոնկոնգի և Չինաստանի պետական պաշտոնյաների համատարած դժգոհությունը: Երկրպագուները սուլել են արգենտինացուն, ինչպես նաև հարձակվող Լուիս Սուարեսին, ով նույնպես խաղադաշտ դուրս չի եկել։