ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն զորքերին հրամայել է պատրաստվել Գազայի Ռաֆահ քաղաք ներխուժմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է զորքերին նախապատրաստվել Գազայի հատվածի գերբնակեցված Ռաֆահ քաղաք մուտք գործելուն, գրում է france24.com-ը:

Իսրայելի վարչապետի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նա մերժել է ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում հրադադարի մասին առաջարկները: Այս ֆոնին աճում է անհանգստությունները հարյուր հազարավոր պաղեստինցիների համար, որոնք ապաստան են գտել Ռաֆահում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ ռազմական ներխուժումը քաղաք «ավելի կխորացնի մարդասիրական մղձավանջը»:

Չորեքշաբթի հեռուստատեսային ելույթում Նեթանյահուն ասել է, որ հրամայել է զորքերին «պատրաստվել գործողություններին» քաղաքում, և որ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ «լիակատար հաղթանակին» մնացել է ընդամենը մի քանի ամիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular