ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները: 

«Մեր կողմից բավականին պարզեցվել ու հեշտացվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, կրճատվել են ժամկետները, փաստաթղթերի տրամադրման քայլերը: Սրա նպատակը նաև պոտենցիալ ներդրողներին շահագրգռելն էր, քանի որ շատ դեպքերում մարդիկ ձեռնպահ էին մնում ներդրումներ կատարելուց, որպեսզի չհայտնվեն քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հետ կապված երկար-բարակ քաշքշուկների մեջ, ինչպես նախկինում:

Դրա համար մարդկանց պարբերաբար իրազեկեք ու ներկայացրեք իրականացված փոփոխությունների առավելությունները: Մեր քաղաքացին պետք է լիարժեք վստահ լինի, որ քաղաքային իշխանությունն իր շահերի պաշտպանն է: Պոտենցիալ ներդրողներն էլ իրենց հերթին ավելի վստահ կլինեն ու, համոզված եմ, զգալիորեն կավելանան նաև մայրաքաղաքում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնողները:

Ճարտարապետական բլոկն այստեղ հսկայական անելիք ունի թե՛ մարդկանց պատշաճ իրազեկելու և թե՛ հնարավորին աջակցելու ուղղությամբ: Բացի այդ, նաև մանրակրկիտ ուսումնասիրեք մերժումների և ձգձգումների հետ կապված բողոքները: Ցանկացած անհիմն մերժում կամ ձգձգում թույլ տվողը հաստատ խստորեն կպատժվի, սա լավ իմացեք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular