ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Քոչարյանին նորից կանչել են Քննչական կոմիտե․ Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նոր զարգացումներ են (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին այսօր կրկին կանչել են Քննչական կոմիտե։

Այդ մասին Լևոն Քոչարյանն անձամբ է հայտնել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Որքան էլ տարօրինակ է, բայց ինձ նորից կանչեցին քննչական կոմիտե։

Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ մանրամասնեց՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում փոփոխություն են անում․մի քանի բառ փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է։։

«Սա ինձ համար չափազանց արտառոց է, վստահ եմ՝ գործընկերներս էլ չեն հիշի մի դեպք, որ նախաքննությունն ավարտվի, 24 ժամ հետո վերսկսվի»,- ասաց նա։

«Իրավական տիրույթի բացակայություն պետք է արձանագրենք»,- հավելեց փաստաբանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular