ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։ Այս մասին  հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», – ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular